ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Էն ժամանակ փողերի լվացում չկա՞ր»

«Էն ժամանակ փողերի լվացում չկա՞ր»
11.06.2013 | 15:36

«Դե լավ, էլի, ամեն ինչին չափ կա,-այսպես դիմեց ընդդիմադիրներին ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, ում հունից հանել էր նրանց քննադատությունն ուղղված Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տալու կառավարության նախագծին:-Ինձ զավեշտ է թվում էս ամենը: Ամեն ինչին չափ կա: Էդ որ մեկ մլն դոարով HSBC բանկին տասը տարի արտոնություն էիք տալիս, էդ ժամանակ փողերի լվացում չկա՞ր: Էդ ժամանակ էդ մեկ մլն դոլարը ահավոր լուրջ ներդրում էր: Լավ, չեմ կարում հասկանամ, հասկացանք` ընդդիմություն` ընդդիմություն, բայց ամեն ինչին չի կարելի ընդդիմանալ: Արդեն անհասկանալի է: Լավ, հերիք ա, էլի»,-ընդդիմադիրների վրա «մուննաթ եկավ» նա` շարունակելով:- «Կարդացեք էդ անտեր օրենքը: Հարյուր մլն դոլարի ներդրում անողին, այո, պիտի արտոնություններ տրվեն: Անցյալ ողջ տարվա ընթացքում եղել է ընդամենը 380 մլն դոլարի չափ ներդրում: Վերջիվերջո, մարդիկ դրսում աշխատած գումարը բերում են ներ են դնում և արժեք են ստեղծում»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ